ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 453
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/9 սեպտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1994 թ. N 453

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման հետ կապված մեթոդաբանական սկզբունքների և կազմակերպչական աշխատանքների ծրագրի մշակման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ռ. Բագոյան

- ՀՀ պետնախարար (նախագահ)

Լ. Դավթյան

- ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության
պետական վարչության պետ (նախագահի տեղակալ)

Ա. Եսայան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար
(նախագահի տեղակալ)
Ա. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահի տեղակալ)

Ա. Բաբլոյան

- ՀՀ առողջապահության նախարար
Ռ. Բարսեղյան - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության
պետի առաջին տեղակալ
Վ. Գնունի - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար
Մ. Գևորգյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՏՀԳՀԻ-ի տնօրեն

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Է. Զուլոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր
կոմիտեի նախագահ
Վ. Խոջաբեկյան - ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ
Գ. Կիրակոսյան - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի
ռեկտոր
Տ. Հակոբյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների
պետական վարչության պետ
Զ. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության սոցիալական քաղաքականության վարչության պետ

Վ. Մելքոնյան  - ՀՀ նյութական ռեսուրսների նախարար
Մ. Մուսոյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության պետական վարչության պետի տեղակալ
Վ. Պապոյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գ. Պողպատյան - ՀՀ կապի նախարար
Լ. Պետրոսյան - ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետ
Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիական
հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Ա. Քալանթարյան  - ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի
տնօրեն
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Վ. Բախշեցյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության
պետական վարչության ժողովրդագրության և աշխատանքի
բաժնի պետ (քարտուղար)

 

2. Հանձնաժողովին՝ 3-ամսյա ժամկետում կազմել մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքների ծրագիր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ