ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2911-Ա |
«10» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածով և 84-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով.
1. Երևանի ենթակայության «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն)` Ընկերության հաշվեկշռում հաշվառված, ռենտգեն սարքավորում Orich DF-625H շարժական գույքի օտարման մեկնարկային գինը սահմանել «ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից գնահատված շուկայական արժեքը՝ 10,220.0 / տասը միլիոն երկու հարյուր քսան հազար / հազ. ՀՀ դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Մադաթյանի վրա։
| Տ. Ավինյան |