ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2909-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2909-Ա

«10» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Իշխան Քալաշյանի դիմումը՝ Ավան, Մ.Խուդյակովի փողոցում գտնվող հ.220/15 կրպակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29102024-01-0122 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Ավան, Մ.Խուդյակովի փողոցում գտնվող հ.220/15 կրպակի կադաստրային արժեքը կազմում է 2.582.397 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

1. Լիազորել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետի անունից Իշխան Քալաշյանի հետ կնքել համաձայնագիր` Ավան, Մ.Խուդյակովի փողոցում գտնվող հ.220/15 կրպակի զբաղեցրած 17 քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված վարձակալության հ.4907 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.

1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունիսի 1-ը:»:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան