ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1994 թ. N 454
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 382 ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետական բյուջեի միջոցների սղությունը և այդ կապակցությամբ աղետի գոտում շինարարական-վերականգնողական աշխատանքների ծավալների կրճատումը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցվածքներում լրացուցիչ ստորաբաժանումների ստեղծումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում փոփոխություններ մտցնելու մասին» N 382 որոշման 3-րդ կետը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|