ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 382 ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 454
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/9 սեպտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1994 թ. N 454

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 382 ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետական բյուջեի միջոցների սղությունը և այդ կապակցությամբ աղետի գոտում շինարարական-վերականգնողական աշխատանքների ծավալների կրճատումը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցվածքներում լրացուցիչ ստորաբաժանումների ստեղծումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում փոփոխություններ մտցնելու մասին» N 382 որոշման 3-րդ կետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ