ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 296
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 1994 թ. N 296

Քաղ. Երևան

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով արտակարգ իրավիճակներում գործելու համար ճյուղային և տարածքային մարմինների ղեկավարների ու մասնագետների պատրաստման, այդ իրավիճակներում բնակչության պաշտպանության և կենսագործունեության ապահովման հիմնահարցերով զանգվածային ուսուցման կազմակերպման բարելավման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արտակարգ իրավիճակների հիմնահարցերով զանգվածային ուսուցման բազային կազմակերպություններ հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանն առընթեր կադրերի վերապատրաստման ինստիտուտը և քաղաքացիական պաշտպանության ուսումնական կենտրոնը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել արտակարգ իրավիճակների հիմնահարցերով ճյուղային և տարածքային մարմինների ղեկավարների, մասնագետների, ինչպես նաև բնակչության զանգվածային ուսուցման կազմակերպման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` իրականացնել արտակարգ իրավիճակների հիմնահարցերով ղեկավար կադրերի և մասնագետների ուսուցումը սույն որոշման 1-ին կետում նշված բազային կազմակերպություններում, մինչև ուսուցման կազմակերպման կարգի հաստատումը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանն առընթեր կադրերի վերապատրաստման ինստիտուտի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, որոշել դոտացիայի չափը և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ