ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 1994 թ. N 586
Քաղ. Երևան
1994 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ 1994 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին հանրապետության մի շարք շրջաններում բնական աղետներից տուժել են գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, հողի վարձակալներ ու գյուղատնտեսական պետական ձեռնարկություններ և դրա հետևանքով դարձել են անվճարունակ ու հնարավորություն չունեն նախատեսված ժամկետներում մարելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար ստացած վարկերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հայպետագրոբանկին`
ա) քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 8-ի «Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և իրականացման միջոցառումների մասին» N 105 որոշմամբ հատկացված և բնական աղետներից տուժած վարկառուների կողմից*) չմարված վարկերի մարման ժամկետները մինչև 1995 թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգելու հնարավորությունը.
բ) սահմանել, որ մինչև 1995 թվականի հոկտեմբերի 1-ը վարկառու գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, հողի վարձակալները և գյուղատնտեսական պետական ձեռնարկությունները միջոցների առկայության դեպքում փուլ առ փուլ կարող են մարել երկարաձգված վարկերը, իսկ հասանելիք տոկոսադրույքը` վճարել յուրաքանչյուր ամիս:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հայպետագրոբանկին` համապատասխան փոփոխություններ կատարել 1994 թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայպետագրոբանկի միջև կնքված վարկային պայմանագրում և հատկացված վարկի տոկոսադրույքը սույն թվականի դեկտեմբերի 1-ից համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայպետագրոբանկի հետ համատեղ ձեռնարկել համապատասխան միջոցներ վարկառու գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, հողի վարձակալներին և գյուղատնտեսական պետական ձեռնարկություններին գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման նպատակով հատկացված վարկերի մարումը և տոկոսադրույքի վճարումը սահմանված ժամկետներում ապահովելու համար:
_______________
*) Ցանկը չի բերվում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|