ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 10804/17
Հովհաննես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի ապրիլի 9-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas ZՖnd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
hաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունվարի 27-ին Դատարան ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուն՝ պրն Հովհաննես Հարությունյանը, ծնվել է 1988 թվականին: Նրան ներկայացրել է Վանաձորում գործող փաստաբան տկն Ս. Սողոմոնյանը:
Դիմումատուի` Կոնվենցիայի 3-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքները՝ ցույցի ցրման ընթացքում իր նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի, ինչպես նաև իր բողոքների համար արդյունավետ միջոցների ենթադրյալ բացակայության վերաբերյալ, ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է դիտարկումներ ընդունելիության և գործի էության վերաբերյալ։
Դատարանի էլեկտրոնային հաղորդակցության ծառայության (eComms) միջոցով 2026 թվականի հունվարի 28-ի նամակով դիմումատուին տեղեկացվել է, որ իր դիտարկումները ներկայացնելու համար տրված ժամկետը լրացել է 2026 թվականի հունվարի 21-ին, և որ ժամկետի երկարաձգման որևէ խնդրանք չի ներկայացվել: Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որը նախատեսում է, որ Դատարանը կարող է հանել գանգատը գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ պնդել գանգատը: Դիմումատուի ներկայացուցիչը ներբեռնել է նամակը 2026 թվականի հունվարի 29-ին և մարտի 17-ին: Սակայն պատասխան չի ստացվել:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքները հարգելու առնչությամբ չկա որևէ հատուկ հանգամանք, Դատարանը, համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, գտնում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս նպատակահարմար չէ:
Համապատասխանաբար գործը պետք է հանվի գործերի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Վճռում է գանգատը հանել գործերի ցուցակից։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մայիսի 13-ին։
|
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Անդրեաս Զունդ՝ |
|
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Նախագահ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|