ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 28350/18
Արտակ ՄԱՑԱԿՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի ապրիլի 9-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մայիսի 15-ին Դատարան ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուն՝ պարոն Արտակ Մացակյանը, ծնվել է 1986 թվականին: Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Գ. Գրիգորյանը:
Դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն ներկայացված բողոքները, որոնք վերաբերել են իր ձերբակալման օրինականության հարցին և 2017 թվականի մայիսի 29-ի իր կալանքի մասով վարույթում առկա ենթադրյալ թերություններին, ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է դիտարկումներ ընդունելիության և գործի էության վերաբերյալ:
2025 թվականի փետրվարի 6-ին գրանցված փոստով ուղարկված նամակով Դիմումատուին տեղեկացվել է, որ իր դիտարկումները ներկայացնելու համար տրված ժամկետը լրացել է 2025 թվականի հունվարի 29-ին, և որ ժամկետի երկարաձգման որևէ խնդրանք չի ներկայացվել: Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը հանել իր գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ Դիմումատուն մտադիր չէ պնդել գանգատը։ Դիմումատուն այդ նամակն ստացել է 2025 թվականի մարտի 4-ին: Սակայն պատասխան չի ստացվել:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հաշվի առնելով վերը նշվածը և այն, որ Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքները հարգելու առնչությամբ չկա որևէ հատուկ հանգամանք, Դատարանը, համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, գտնում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս նպատակահարմար չէ:
Համապատասխանաբար գործը պետք է հանվի գործերի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն`
Վճռել է հանել գանգատը գործերի ցուցակից։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մայիսի 13-ին։
|
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Անդրեաս Զունդ՝ |
|
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Նախագահ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|