ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԸՐԹՐԱՅԹ ԱՐՄԵՆԻԱ, ԻՆՔ.-Ի ԴԵՊԻ ՀԱՅՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 342-Ա

 

«ԲԸՐԹՐԱՅԹ ԱՐՄԵՆԻԱ, ԻՆՔ.-Ի ԴԵՊԻ ՀԱՅՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Բըրթրայթ Արմենիա, Ինք.-ի Դեպի Հայք հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող` 1,227,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեպի Հայք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Բըրթրայթ Արմենիա, Ինք.-ի Դեպի Հայք հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից (ՀՎՀՀ՝ 02938189) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Դիջիթեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02260425) 2026 թվականի հունվարի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էկո պայուսակների մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Պանտեռա Սիքյուրիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02584071) 2026 թվականի հունվարի 7-ին կնքված՝ N 0126 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում անվտանգության պահպանության ծառայությունների մատուցում՝ 983,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Բեյքեր Թիլլի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2025 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվառման և իրավաբանական ծառայությունների մատուցում՝ 46,728,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2026 թվականի փետրվարի 3-ին կնքված՝ N 021022043683 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2026 թվականի հունվարի 29-ին կնքված՝ N 031000389 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-ի-ջիսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2026 թվականի փետրվարի 4-ին կնքված՝ N 4-93 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2027 թվականի փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 41,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2026 թվականի հունվարի 30-ին կնքված՝ N 0674056 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2026 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 0615820 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2026 թվականի հունվարի 13-ին կնքված՝ N 0671959 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2026 թվականի փետրվարի 5-ին կնքված՝ N 0000/05/02/2026 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,114,170 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Էֆ նեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00868357) 2026 թվականի հունվարի 6-ին կնքված՝ N ID9900068 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաալիքների վերահաղորդման և/կամ մալուխի միջոցով ինտերնետ կապի տրամադրման ծառայությունների մատուցման գործարքը՝ 295,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2026 թվականի փետրվարի 6-ին կնքված՝ N 379769650 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Ռոքարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00840581) 2026 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարում՝ 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2026 թվականի հունվարի 30-ին կնքված՝ N 402695556 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2026 թվականի փետրվարի 20-ին կնքված N՝ 6-65-62-0-108 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2026 թվականի հունվարի 21-ին կնքված՝ N 218147950 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Շինմոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05544541) 2026 թվականի փետրվարի 16-ին կնքված՝ N 01/226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շինարարական նյութերի մատակարարում՝ 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Դանիելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06801811) 2026 թվականի փետրվարի 16-ին կնքված՝ N 16/05 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շինարարական նյութերի մատակարարում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «Էվրի Դեյ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2025 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ N 2007_J_25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարում՝ 2,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, և ամենօրյա օգտագործման ապրանքների մատակարարում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

20) «Թասկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01237925) 2026 թվականի հունվարի 5-ին կնքված՝ N 0001 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում տպագրական աշխատանքների իրականացում՝ 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

21) «Էֆ-տեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01334029) 2026 թվականի հունվարի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ջեմպերների և կիսաթև շապիկների մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

22) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2026 թվականի հունվարի 7-ին կնքված՝ N 28168487 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի տրամադրման ծառայությունների մատուցման գործարքը՝ 688,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

23) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2025 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ N 28106749 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և Դատա Պրո ծառայությունների մատուցման գործարքը՝ 5,221,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

24) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2026 թվականի հունվարի 12-ին կնքված՝ N 28162409 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում համատեղակայման ծառայությունների մատուցման գործարքը՝ 4,720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

25) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2025 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ N 28110667 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

26) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2025 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ N 28112882 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

27) «Զում գրաֆիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02587519) 2026 թվականի հունվարի 5-ին կնքված՝ N 03/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2028 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային կայքի սպասարկման ծառայությունների մատուցում՝ 3,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

28) «Արթուր Հարությունյան» անհատ ձեռներեցի հետ (ՀՎՀՀ՝ 27959977) 2026 թվականի մարտի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2029 թվականի հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի մատակարարում՝ 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

29) «Պիկո-Վիկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2026 թվականի հունվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում գրենական և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Բըրթրայթ Արմենիա, Ինք.-ի Դեպի Հայք հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանմանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 342-Ա որոշման

 

«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Զարգացնել և ամրապնդել 18-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ՝ նրանց ներգրավելով կամավորական աշխատանքների մեջ՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծել հայրենիքում և բարձրացնել Սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը։ Համայնքային զարգացման ծրագիրը աջակցում է համայնքապատկան կառույցների վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի շրջանակում առաջնահերթությունը տրվում է գյուղական համայնքներին։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նյու Ջերսի 07753, 4000 Ստեյտ Ռուտ 66, Տինտոն ֆոլզ, 4-րդ հարկ)

4.

Ծրագիրը կատարողը

«Բըրթրայթ Արմենիա, Ինք.-ի Դեպի Հայք հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում, (քաղաք Երևան 0010, Հանրապետության 37, ՀՎՀՀ՝ 02938189)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,227,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արտերկրից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները, ովքեր նաև ներգրավվում են կամավորական աշխատանքների մեջ Հայաստանի Հանրապետության կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպություններում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) արտերկրից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների Դեպի Հայք ծրագրին մասնակցության պայմանների ապահովում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 156,500,000 դրամի չափով (տարեկան՝ 31,300,000 դրամ)․

2) արտերկրից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին ապրելավարձի, դեպի Հայաստան և հետադարձ միջազգային ուղևորափոխադրման, կացության գումարի տրամադրում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 440,000,000 դրամի չափով (տարեկան՝ 88,000,000 դրամ)․

3) արտերկրից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների համար պատմամշակութային վայրերի այցելության և հայոց լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 540,500,000 դրամի չափով (տարեկան՝ 108,100,000 դրամ)․

4) հանրային տարածքների և հաստատությունների բարեկարգում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 6-ից մինչև 2031 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 90,000,000 դրամի չափով (տարեկան՝ 18,000,000 դրամ):

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) էքսկուրսիաների, պատմամշակութային վայրերի այցելության և ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերում` 238,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

2) շապիկների, պայուսակների և հուդիների ձեռքբերում` 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

3) հայոց լեզվի դասընթացների, ուսուցողական սեմինարների, դասագրքերի տպագրության ծառայությունների ձեռքբերում՝ 80,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

4) AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի թարմացման, ընդլայնման, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 123,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

5) հանրային տարածքների և հաստատությունների բարեկարգման աշխատանքների իրականացման համար շինարարական նյութերի ձեռքբերում` 90,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

6) ֆինանսական հաշվառման, աուդիտորական և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների ձեռքբերում՝ 62,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

7) կազմակերպության վեբ կայքի սպասարկման, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համատեղակայման ծառայությունների ձեռքբերում՝ 45,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

8) տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստման ծառայությունների ձեռքբերում՝ 29,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

9) համակարգչային սարքերի ձեռքբերում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

10) տնտեսական և գրասենյակային ապրանքների ձեռքբերում՝ 35,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

11) գրասենյակների անվտանգության պահպանման ծառայությունների ձեռքբերում՝ 25,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

12) կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 19,500,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) կազմակերպության վեբ կայքի սպասարկման, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, և համատեղակայման ծառայություններ՝ 45,000,000 դրամ․

2) տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում՝ 29,000,000 դրամ․

3) տնտեսական և գրասենյակային ապրանքներ՝ 35,000,000 դրամ․

4) գրասենյակների անվտանգության պահպանման ծախսեր՝ 25,000,000 դրամ․

5) կոմունալ ծախսեր՝ 19,500,000 դրամ․

6) ֆինանսական հաշվառման, աուդիտորական և իրավաբանական խորհրդատվական ծառայություններ՝ 62,500,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների, Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ամսական զեկուցում և հաշվետվություններ Հովնանյան հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

12.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան