ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 1994 թ. N 583
Քաղ. Երևան
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային, գործառնական ծրագրերի և հայեցակարգերի մշակման մասին» N 305 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված փախստականների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման նպատակային համալիր ծրագրին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերը մշակելիս հաշվի առնել փախստականների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման նպատակային համալիր ծրագիրը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|