ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 583
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/12 դեկտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 1994 թ. N 583

Քաղ. Երևան

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային, գործառնական ծրագրերի և հայեցակարգերի մշակման մասին» N 305 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված փախստականների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման նպատակային համալիր ծրագրին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերը մշակելիս հաշվի առնել փախստականների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման նպատակային համալիր ծրագիրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ