ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Մ.ԱՎԵՏԻՍՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.42 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2879-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2879-Ա

«05» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Մ.ԱՎԵՏԻՍՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.42 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էլեոնորա Հովհաննիսյանի դիմումը' Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 2-րդ փողոց, հ.42 հասցեում գտնվող հողամասի /01-012-0222-0014/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11082025-01-0052 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 25.11.2025թ. հ.ԱՏ-25112025-01-0495 տեղեկանքը, «Տիգրան Փոթիկյան» Ա/Ձ-ի կողմից տրամադրված հողամասի տեղագրական հանույթը, «Վարդան Միքայելյան» Ա/Ձ-ի կողմից տրամադրված եզրակացությունը:

Քննարկվող հողամասը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի 10 սեպտեմբերի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման, գոտում և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի 04 հունիսի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն' ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 5-րդ գոտում:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում բնակելի տան զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 316,8քմ, որքան ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-34834-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Մ.Ավետիսյան 2-րդ փողոց, հ.42 հասցեում գտնվող 316,8քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի 10 սեպտեմբերի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն' Մ.Ավետիսյան 2-րդ փողոց, հ.42 հասցեում գտնվող 316,8քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)` բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման' Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան' դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության քաղաքաշինության վարչության պետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

երևանի ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. Փամբուխչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան