ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի Հ.1680-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2863-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2863-Ա

«05» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի Հ.1680-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էդվարդ Սուքիասյանի լ/ա Սերյոժա Խաչատրյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 8-ի հ.1680-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին և ՀՀ կադաստրի կոմիտեի 2025 թվականի մայիսի 19-ի հ.Կ-19052025-01-0138 կասեցումը:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով,«Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-140303-26 եզրակացությունը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 8-ի «Հաղթանակ տեղամաս 54 թիվ 20 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.1680-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Որոշման վերնագիրը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Հաղթանակ տեղամաս 54 թիվ 20 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին».

2) Որոշման նախաբանի 4-րդ պարբերությունը լրացնել՝ հետևյալ բովանդակությամբ.

«Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է արդյունաբերական, ընդերքօգտգործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի գոտում»:

3) Որոշումը լրացնել նոր 1.2 և 1.3 կետերով՝ հապապատասխանաբար հետևյալ բովանդակությամբ.

«1.2 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Հաղթանակ տեղամաս 54 թիվ 20 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը / օգտագործման նպատակը/ արդյունաբերական օբյեկտների»:

«1.3 Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում»:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

երևանի ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. Փամբուխչյան