ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈՒՆԻՍԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 108-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2026 թվականի հունիսի 3-ին կնքված «Կապիտալ սուբվենցիայի տրամադրման» թիվ 1 և թիվ2 պայմանագրերը, «Թատրոն» միջազգային Ֆրանկոֆոն կատարողական արվեստների փառատոնի տնօրեն Սաթէ Խաչատրյանի 2026 թվականի փետրվարի 24-ի Տ-2635 գրությունը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.
1) 38.01.00 գործառական դասակարգման (պետության կողմից կապիտալ ծախսերի նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ) 900415151373 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 128 616 100(մեկ հարյուր քսանութ միլիոն վեց հարյուր տասնվեց հազար մեկ հարյուր) ՀՀ դրամով.
2) 09.06.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների վերանորոգում) 5112 հոդվածն ավելացնել 93 002 900 (իննսուներեք միլիոն երկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամով.
3) 04.02.04.51 գործառական դասակարգման (ոռոգման ցանցի կառուցում) 5112 հոդվածն ավելացնել 35 613 200 (երեսունհինգ միլիոն վեց հարյուր տասներեք հազար երկու հարյուր ) ՀՀ դրամով.
4) 05.01.01.51 գործառական դասակարգման (աղբահանություն, սան մաքրում) 5121 հոդվածը պակասեցնել 82 500 000 / ութսուներկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով.
5) 04.05.01.51 գործառական դասակարգման (ա/բ ծածկի վերանորոգում) 5134 հոդվածն ավելացնել 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամով.
6) 04.02.04.51 գործառական դասակարգման (ոռոգման ցանցի կառուցում) 5134 հոդվածն ավելացնել 26 500 000 (քսանվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով
7) 11.01.02.51 գործառական դասակարգման(վարչական բյուջեի պահուստային ֆոնդ) 4891 հոդվածը պակասեցնել 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.
8) 01.01.01.51 գործառնական դասակարգման( կառավարման մարմնի պահպանում) 5129 հոդվածն ավելացնել 26 000 000 ( քսանվեց միլիոն) ՀՀ դրամով
9) 08.02.05.52 գործառական դասակարգման (թատերական ներկայացումներ) 4637 հոդվածն ավելացնել 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշաը համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բնյուջեն հաստատելու մասին» N307-Ն որոշման 1-ին, 2-րդ,3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմագրությամբ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -21 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԺԵԼԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2026 թ. հունիսի 10 ք.Արտաշատ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 10-ի N 108-Ն որոշման |
|
|
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 10-ի N 108-Ն որոշման |
|
|
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 10-ի N 108-Ն որոշման |
|
|
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 10-ի N 108-Ն որոշման |
|
|
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|