ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ 21-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.22/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԱԲՐԱՀԱՄ ԱՐՄԵՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2884-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2884-Ա

«05» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ 21-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.22/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԱԲՐԱՀԱՄ ԱՐՄԵՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղա-քապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 13.05.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԼՈՒՍԱԳԱՆՁ» ՍՊԸ-ի կողմից 12.08.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «Գեոգլոբալ» ՍՊԸ-ի 02.12.2025թ. եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (02.10.2025թ. հ.Դ-108815-25, 03.11.2025թ. հ.Դ-121409-25, 02.12.2025թ. հ.Դ-134113-25, 25.03.2026թ. հ.Դ-29161-26, 06.05.2026թ. հ.Դ-45086-26).

1. Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 21-րդ փողոց, հ.22/1 հասցեում՝ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06062025-01-0345 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2026HSFWPL) հանդիսացող հողամասում քաղաքացի Աբրահամ Արմենի Միքայելյանի կողմից ինքնակամ իրականացված 149,14 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /կիսակառույց/) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 293657 (երկու հարյուր իննսուներեք հազար վեց հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած.

4) սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Ձև N 1-2