ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2897-Ա |
«08» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ և հիմք ընդունելով ներքոնշյալ աղյուսակում նշված հանգամանք(ներ)ի առկայությունը՝
1. Ստորև բերված աղյուսակում նշված մասնակցին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
|
Գնման ընթացակարգի |
Մասնակցի |
Պատվիրատուի անվանումը |
Իրավական հիմք |
Այլ անհրաժեշտ տեղեկատվու- թյուն՝ | ||||||
|
ծածկագիրը |
չափաբաժնի |
Անվանումը |
ՀՎՀՀ |
գործունեության հասցեն |
գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հանգամանքների առաջացման ամսաթիվը | |||||
|
համարը |
անվանումը |
գնման գինը /ՀՀ դրամ/ | ||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
ԵՔ-ԳՀԱՇՁԲ-26/110 |
1 |
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամաս 2-րդ փողոցի վերջնամասում բաց ոռոգման ցանցի (առու, երկաթբետոնյա կոնստրուկցիաներով) կառուցման աշխատանքներ |
7784112 |
«ՊԵՏՐՈՍՅԱՆՍ ՇԻՆ» ՍՊԸ |
04257222 |
ՀՀ, Արարատ, Վեդի, Նար-Դոս,Տ 17 |
30.04.2026թ. |
Երևանի քաղաքա- պետարան |
1-ին սյունակում նշված ընթացակարգի հրավերի 1-ին մասի 8.2 կետ (գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնա- սիրվել է ՀՀ քաղաքաշինու- թյան բնագավառում գործող լիցենզավորված կազմակերպություն- ների ցանկը, որով պարզվել է, որ «ՊԵՏՐՈՍՅԱՆՍ ՇԻՆ» ՍՊԸ-ն չի տիրապետում հրավերով պահանջվող՝ քաղաքաշինության հետևյալ ոլորտի` Ջրամատակա- րարում և ջրահեռացում (ջրամատակա- րարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելիորացիա) 03.08 ներդիրով առնվազն 3-րդ դասի լիցենզիային) |
Առկա չէ |
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |