ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2891-Ա |
«05» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԶԵՅԹՈՒՆ 5Ա ՓՈՂՈՑԻ Հ.50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտակ Ադուրյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Զեյթուն 5ա փողոցի հ.50 բնակելի տան մի հատվածի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20062025-01-0022 վկայական/ գործառական նշանակությունը փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով 14.05.2026թ. «Շեմք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/15088-26 եզրակացությունները.
1. Զեյթուն 5ա փողոցի հ.50 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ Ադուրյանին պատկանող բնակելի տան մի հատվածի՝ 29.5քմ մակերեսով օժանդակ շինության տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահա-տակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան մի հատվածի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |