ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՖԵՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1263-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.06.2026
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«08» հունիսի 2026 թվական

ք. Երևան

N 1263-Ա

 

«ՖԵՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 295-Ն որոշման հավելվածի 4-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով «ՖԵՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիայի ներդիր ստանալու հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն 2026 թվականի մայիսի 20-ին և 2026 թվականի հունիսի 4-ին ներկայացված գրությունները, հիմք ընդունելով շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 1-ի N 16 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ՖԵՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ ԵՐԵՎԱՆ ՇԵՆԳԱՎԻԹ ԱՐՏԱՇԻՍՅԱՆ Փ․ 50/6 Շ, գործունեության իրականացման վայրը՝ ՄԱՐԶ ԿՈՏԱՅՔ, ՀԱՄԱՅՆՔ ԳԱՌՆԻ, ԳՅՈՒՂ ԳԱՌՆԻ, Դ․ ԱՐՏՈՒՇՅԱՆ ՓՈՂՈՑ 20, որը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի 2026 թվականի հունիսի 4-ի N 804 տեղեկանքի համաձայն, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից 2024 թվականի ապրիլի 3-ին տրված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության ՌՆԱԱ N 003 լիցենզիայում որպես գործունեության իրականացման հասցե նշված «ՀՀ ՄԱՐԶ ԿՈՏԱՅՔ, ՀԱՄԱՅՆՔ ԳԱՌՆԻ ԲԱՆԱՎԱՆ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱ» հասցեին և գտնվում է նույն վայրում) տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից 2024 թվականի ապրիլի 3-ին տրված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության ՌՆԱԱ N 003 լիցենզիայի ներդիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկի՝ ռազմական նշանակության արտադրանքի անվանման՝ ՌՆ 3 կետի, ՌՆ 4 կետի և ՌՆ 8 կետի պարամետրերով:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

6/8/2026

 


Մ. Հայրապետյան