ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2852-Ա «04» հունիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի Հ.2862-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.02.2025թ. եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 30-ի «Երևանի Նուբարաշենի 17-րդ փողոցի հ.7 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ավթանդիլ Հակոբի Չնավարյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2862-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման ՝ 1.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.1 Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան Նուբարաշենի 17-րդ փողոցի հ.7 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:».
2) Որոշման նախաբանում՝ «1012.84» թվերը փոխարինել «982.2» թվերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|