ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1874-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2024 թվականի N 1874-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 248-րդ և 249-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2102-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

2. (կետն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

3. Ջրային կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող և «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանն (այսուհետ՝ ընկերություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ քաղաք Երևան, Վարդանանց փակուղի 8 շենքի 5/1 հասցեում գտնվող 154 քառ. մետր մակերեսով (սեփականատիրոջ բաժնեմասը 905.9 քառ. մետր հողամասի և շենքի ընդ․ օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 154/6645, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06112012-01-1295) և քաղաք Երևան, Վարդանանց փակուղի 8 շենքի 5-րդ և 8-րդ հարկերի 1366.2 քառ. մետր մակերեսով (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 09112012-01-1191) տարածքները հետ վերցնել ընկերությունից։

4. (կետն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

5. (կետն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

6. (կետն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

7. (կետն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

8. Ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում կոմիտեի և ընկերության հետ համատեղ ապահովել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված թիվ 115/0017 անհատույց օգտագործման պայմանագրի լուծման և թիվ 114/0017 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 3-րդ կետից բխող փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

2) (ենթակետն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

(8-րդ կետը փոփ. 11.06.26 N 820-Ա)

9. (կետն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 28-ի N 1874-Ա որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 11.06.26 N 820-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.06.2026, N 820-Ա 28.11.2024, N 1874-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան