ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 818-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2026 թվականի N 818-Ա

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ 2008 թ. փետրվարի 13 կոնցեսիոն պայմանագրին համապատասխան` թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն) փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանել Երևան քաղաքում գտնվող չշահագործվող 3 վագոնը (գույքահամարներ` 41010003 (743), 41010004 (տիպ BPB640), 41010006 (հ.188)) և սնուցող ագրեգատը (գույքահամար` 41010005)՝ գույքի (այսուհետ՝ գույք) ընդհանուր 876 100 ՀՀ դրամ սկզբնական և 0,0 ՀՀ դրամ մնացորդային արժեքով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել նախարարությունից և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ օտարելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, ընկերության գլխավոր տնօրենի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում, կոմիտեի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման աշխատանքների կատարումը։

4. Քաղաք Երևան, Արցախի 138 հասցեի հարևանությամբ «ԳՄՍ» պարկի գծերի վրա գտնվող գույքի ապամոնտաժման, տեղափոխման ծախսերն իրականացնել ձեռք բերողի հաշվին:

5. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել գույքի հետագա տնօրինումը:

6. Մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը գույքի պահպանման նկատմամբ վերահսկողության պատասխանատվությունը վերապահել ընկերությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 11-ի N 818-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքահամար

Կոնցեսիոն ակտիվի անվանումը

Սկզբնական արժեքը

(ՀՀ դրամ)

Մնացորդային արժեքը

(ՀՀ դրամ)

Հիմքը

1.

41010003

Մասնագիտացված վագոն հ. 743

90 600

0

Կոնցեսիոն պայմանագիր 13.02.2008 թ.

N 83-Ա

2.

41010004

Մասնագիտացված վագոն տիպ BPB640

389 450

0

Կոնցեսիոն պայմանագիր 13.02.2008 թ.

N 83-Ա

3.

41010006

Մասնագիտացված վագոն հ. 188

389 450

0

Կոնցեսիոն պայմանագիր 13.02.2008 թ.

N 83-Ա

4.

41010005

Սնուցող ագրեգատ

6600

0

Կոնցեսիոն պայմանագիր 13.02.2008 թ.

N 83-Ա

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ