ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2026 թվականի N 838-Ն
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 838-Ն որոշման |
ԿԱՆՈՆՆԵՐ
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների, դրանց պատճառով հասցված նյութական վնասների, հրդեհների ժամանակ զոհված և վիրավորված անձանց պետական միասնական հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվառումն իրականացվում է հրդեհների առաջացման պատճառների, հասցված վնասների, ինչպես նաև հրդեհների կանխարգելման միջոցառումների մշակման նպատակով:
2․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն հավելվածում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝
1) հրդեհի հետևանքներ՝ մարդկային զոհեր, մարդկանց պատճառված առողջական և մարմնական վնասվածքներ, թունավորումներ, կենդանիների, թռչունների անկում, շենքերի, շինությունների, սարքավորումների, փաստաթղթերի, պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, կենցաղային և այլ գույքի ոչնչացում ու վնասում, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասներ.
2) հրդեհից զոհեր՝ մարդիկ, ովքեր զոհվել են անմիջապես հրդեհի վայրում ստացած այրվածքներից, ծխից ստացած թունավորումներից և հրդեհի այլ գործոններից կամ հրդեհի վայրում վնասվածք ստանալուց հետո բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում` դեպքը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում, որը հաստատվում է իրավասու բժշկական կազմակերպությունների եզրակացությամբ․
3) հրդեհից վնասվածքներ ստացած անձինք՝ մարդիկ, ովքեր հրդեհի հետևանքով ստացել են այրվածքներ կամ մարմնական այլ վնասվածքներ, ծխից թունավորումներ կամ մարմնական այլ վնասվածքներ և ստացել բժշկական միջամտություն․
4) ոչնչացված նյութական արժեքներ՝ նյութական արժեքներ, որոնք ամբողջությամբ կորցրել են իրենց որակը և արժեքը, չեն կարող օգտագործվել ըստ նշանակության և վերանորոգման արդյունքում պիտանի չեն հետագա օգտագործման համար.
5) վնասված նյութական արժեքներ՝ նյութական արժեքներ, որոնք վերանորոգման միջոցով կարող են դառնալ պիտանի՝ հետագա օգտագործման համար:
3. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
4. Հաշվառումն իրականացնում է Փրկարար ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), այդ թվում՝ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա:
5. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախորդ ամսվա ընթացքում գրանցված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունները իրավասու մարմինները ներկայացնում են ծառայություն՝ համաձայն N 1 ձևի: Նախաքննություն իրականացնող մարմնի կողմից հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է 2 փուլով՝ պայմանավորված տվյալ պահին վարույթում գտնվող դեպքերով և ավարտված վարույթի դեպքերով։
6. Ծառայությունը յուրաքանչյուր ամիս ամփոփում է հրդեհների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկությունները՝ տվյալների ճշգրտման նպատակով դրանք համեմատելով նախաքննություն իրականացնող մարմիններից (հրդեհի փաստը և դրա առաջացման պատճառները արձանագրելու նպատակով), բժշկական կազմակերպություններից (հրդեհից զոհերի կամ հրդեհից վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ) և ապահովագրական ընկերություններից (հրդեհներից հասցված վնասի չափի վերաբերյալ) ստացված տեղեկատվության հետ: Տվյալների միջև անհամապատասխանության դեպքում, լրացուցիչ ճշգրտումներ իրականացնելու նպատակով, ծառայությունը գրավոր հարցումներ է ուղարկում տեղեկատվություն տրամադրող մարմիններին (կազմակերպություններին)։
7. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառման ենթակա են այն հրդեհները, որոնց հետևանքների վերացման ուղղությամբ ներգրավվել են ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները, որոնք ունեն հրդեհաշիջման գործողություններ իրականացնելու իրավունք, ինչպես նաև հրդեհների այն դեպքերը, որոնց մարմանը չեն մասնակցել հրշեջ ստորաբաժանումները, և որի մասին հայտարարությունը ստացվել է քաղաքացիներից, իրավապահ մարմիններից կամ ապահովագրական ընկերություններից:
8. Հրդեհի փաստը հավաստող փաստաթուղթը հրդեհի հաշվառման քարտն է (համաձայն N 2 ձևի), որը կազմվում է ծառայության կողմից՝ հրդեհի վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա՝ դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:
9. Հրդեհից զոհերի և հրդեհից վնասվածքներ ստացած անձանց հաշվառումն իրականացվում է բժշկական կազմակերպություններից ստացված տեղեկությունների հիման վրա:
4. ՀՐԴԵՀԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
10. Հրդեհից հասցված նյութական արժեքների վնասը հաշվառվում է՝ անկախ դրա փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքից: Հրդեհից հասցված նյութական վնասը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության դրամով:
11. Հրդեհից պատճառված նյութական վնասը հաշվառվում է իրավաբանական անձանց կողմից տրված տեղեկանքների, դատարանների որոշումներից քաղվածքների, ապահովագրական ընկերությունների կամ գույքի սեփականատերերի գրավոր հայտարարությունների հիման վրա՝ կցելով պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են հրդեհից հասցված գույքային վնասի չափը: Նշված տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում համապատասխան փաստաթուղթը տրամադրող անձինք:
Ձև N 1
Հրդեհների վերաբերյալ Փրկարար ծառայությանը ներկայացվող տեղեկություններ
|
NN ը/կ |
Մարզ |
Հա-մայնք /բնա-կա-վայր/ վար-չական շրջան |
Հաս-ցե |
Դեպքի, պատահարի |
Հասցված վնասներ | |||||||||||||||||||
|
Օրը, ամիսը, տարին |
Ժամը |
Բնույ-թը |
Պատ-ճառը |
Զոհ |
Վի-րա-վոր |
Կենդա-նիներ |
Ամբողջությամբ վնասված |
Մասնակի վնասված |
Նյու-թական վնասի չափ/ ՀՀ դրամ (առկա-յության դեպ-քում) | |||||||||||||||
|
Ան-կած |
Վնաս-ված |
Շինու-թյուն |
Տրանս-պոր-տային միջոց |
Գյուղա-տնտե-սական նշանա-կության տա-րածք-ներ |
Բուսա-ծածկ տա-րածք-ներ |
Պահես-տավոր-ված անաս-նակեր |
Այլ օբ-յեկտ-ներ և տա-րած-քներ |
Շինու-թյուն |
Տրանս-պոր-տային միջոց |
Գյուղա-տնտե-սական նշանա-կության տա-րածք-ներ |
Բուսա-ծածկ տա-րածք-ներ |
Պահես-տավոր-ված անաս-նակեր |
Այլ օբ-յեկտ-ներ և տա-րածք-ներ |
|||||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
|
1 |
||||||||||||||||||||||||
|
2 |
||||||||||||||||||||||||
|
3 |
||||||||||||||||||||||||
|
4 |
||||||||||||||||||||||||
|
5 |
||||||||||||||||||||||||
|
6 |
||||||||||||||||||||||||
|
7 |
||||||||||||||||||||||||
|
8 |
||||||||||||||||||||||||
|
9 |
||||||||||||||||||||||||
|
10 |
||||||||||||||||||||||||
Ծանոթություն
1-7, 9 և 10 սյունակները լրացնում են առողջապահական ոլորտի լիազոր մարմինները: 1-23 սյունակները լրացնում են նախաքննության մարմինները:
1-7 և 11-23 սյունակները լրացնում են ապահովագրական ընկերությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն լրացնում են բոլոր սյունակները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրականացնում են հրդեհների հաշվառման գործառույթ:
Ձև N 2
ՀՐԴԵՀԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
|
1. |
Հրդեհի առաջացման օրը, ամիսը, տարին և ժամը |
|
|
2. |
Հրդեհի առաջացման հասցեն |
|
|
3. |
Հրդեհի պատկանելությունը |
|
|
4. |
Հրդեհի առաջացման վայրը |
|
|
5. |
Հրդեհի մեկուսացման օրը, ամիսը, տարին և ժամը |
|
|
6. |
Հրդեհի մարման օրը, ամիսը, տարին և ժամը |
|
|
7. |
Հրդեհի հետևանքով այրվել է |
|
|
8. |
Հրդեհի ընդհանուր մակերեսը |
|
|
9. |
Հրդեհի հետևանքով զոհվել է |
|
|
10. |
Հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել |
|
|
11. |
Հրդեհի ընթացքում անկել է (գլուխ կենդանի/հատ) |
|
|
12. |
Հրդեհի ընթացքում վնասվել է (գլուխ կենդանի/հատ) |
| Ստորաբաժանման ղեկավար՝ |
—————————/ |
——————/ |
—————— թ․ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
(օրը, ամիսը, տարին) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
11.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2026 թվական: