ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2834-Ա |
«04» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
6/4/2026 |
|
Հավելված Երևանի քաղաքապետի04.06.2026 թ. հ. 2834-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Կարեն Մնացականյան /լիազորված անձ/ «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ /սեփականատեր/ |
Ա. Գրիբոյեդովի փողոց, հ.48 շենք, 11-րդ մասնաշենք, հ.81 |
տարածք |
«ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Գրիբոյեդովի փողոցի հ.48 շենքի 11-րդ մասնաշենքի հ.81 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.26022026-01-0286/ բաժանման հատակագծով առանձնացվող 38.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Գրիբոյեդովի փողոց, հ.48 շենք, 11-րդ մասնաշենք, շինություն հ.81/1 |
01033GRJCL8B |
|
|
2 |
Կարեն Մնացականյան /լիազորված անձ/ «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ /սեփականատեր/ |
Ա. Գրիբոյեդովի փողոց, հ.48 շենք, 11-րդ մասնաշենք, հ.81 |
տարածք |
«ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Գրիբոյեդովի փողոցի հ.48 շենքի 11-րդ մասնաշենքի հ.81 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.26022026-01-0286/ բաժանման հատակագծով առանձնացվող 56.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Գրիբոյեդովի փողոց, հ.48 շենք, 11-րդ մասնաշենք, շինություն հ.81/2 |
01033GCKNVA6 |
|
|
3 |
Արեգ Մաղաքյան |
Ռաֆայել Լեմկինի /Մ. Բաղրամյան պողոտա, 1-ին փակուղի/ փողոց, հ.9ա շենք, հ.1 |
տարածք |
Արեգ Մաղաքյանին սեփականության իրավունքով պատկանող, Ռաֆայել Լեմկինի /Մ. Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի/ փողոցի հ.9ա շենքի հ.1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի /վկ. հ.18072025-01-0110/ բաժանման հատակագծով առանձնացվող 57.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ռաֆայել Լեմկինի փողոց, հ.9ա շենք, շինություն հ.1/1 |
01063EHAMV7U |
|
|
4 |
Սուրիկ Զաքարյան |
Արտաշատի խճուղի, հ.40 |
բնակելի տուն |
Ըստ կտակի ժառանգության իրավունքի 19.04.2007թ. հ.3700 վկայագրով, Սուրիկ Զաքարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Արտաշատի խճուղու հ.40 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արտաշատի խճուղի, հ.40/1 |
01113BLYZJZU |
|
|
5 |
Արտյոմ Պողոսյան /լիազորված անձ/ Դավիթ Պետրոսյան |
Աշտարակի խճուղի, հ.51/111 |
հողամաս |
Դավիթ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակի խճուղու հ.51/111 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.03022026-01-0159/ բաժանման հատակագծով առանձնացվող 335.95քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.51/112 |
01013ETWVXGF |
|
|
6 |
«ԼԵԲԵՆ» ՍՊԸ |
Բագրատունյաց փողոց, հ.1 |
հիվանդանոց |
«ԼԵԲԵՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրատունյաց փողոցի հ.1 հասցեում գտնվող հիվանդանոցի /վկ. հ.10042026-01-0394, սեփ. հող. 5661.2քմ, ընդհ. 65.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 3256.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրատունյաց փողոց, հ.1/18 |
01113FGULNPZ |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
6/4/2026 |