ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2837-Ա |
«04» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 567-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի N 567-Ն որոշումը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի «ը» կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին և «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 20-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի» բլուր աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» N 567-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 2 և N 3 հավելվածներում նշված տարածքների հատակագծերը:
2. «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենին՝
1) Որոշումը պատշաճ կերպով ուղարկել Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ Որոշմամբ օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող` գույքային իրավունքներ ունեցող անձանց՝ ապահովելով նաև ծանուցագրերի հրապարակումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում.
2) Ապահովելով Որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում.
3) Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում ապահովել նկարագրության արձանագրության կազմման գործընթացը և ստորագրել Որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի, «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |