ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 287
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 1994 թ. N 287

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի փետրվարի 25-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներում մուտքագրելու, պահելու և կանխիկ դրամով դուրս գրելու կարգի մասին» N 94 որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ և կարգադրություններ (ցանկը կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

հուլիսի 1-ի N 287 որոշմամբ

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 4-ի «Դրամաշրջանառության վիճակը կայունացնելու ժամանակավոր միջոցառումների մասին» N 590 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 20-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և առևտրային գործունեությամբ զբաղվող ոչ պետական ձեռնարկությունների դրամական հասույթները բանկերի դրամարկղներ մուծելու մասին» N 643 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության ակտիվացման և դրամաշրջանառության կայունացման մասին» N 2 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության աշխատանքի 1992 թվականի առաջին եռամսյակի արդյունքների, ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի ու ձեռնարկվող միջոցառումների մասին» N 328 որոշման 3-րդ և 5-րդ կետերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 12-ի N 438 կարգադրության 5-րդ կետը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 21-ի N 466 կարգադրությունը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 23-ի «Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» N 63 որոշումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 4-ի N 590 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 137 որոշումը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 23-ի N 63 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 273 որոշումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան