ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 1994 թ. N 287
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի փետրվարի 25-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներում մուտքագրելու, պահելու և կանխիկ դրամով դուրս գրելու կարգի մասին» N 94 որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ և կարգադրություններ (ցանկը կցվում է):
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. հուլիսի 1-ի N 287 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 4-ի «Դրամաշրջանառության վիճակը կայունացնելու ժամանակավոր միջոցառումների մասին» N 590 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 20-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և առևտրային գործունեությամբ զբաղվող ոչ պետական ձեռնարկությունների դրամական հասույթները բանկերի դրամարկղներ մուծելու մասին» N 643 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության ակտիվացման և դրամաշրջանառության կայունացման մասին» N 2 որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության աշխատանքի 1992 թվականի առաջին եռամսյակի արդյունքների, ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի ու ձեռնարկվող միջոցառումների մասին» N 328 որոշման 3-րդ և 5-րդ կետերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 12-ի N 438 կարգադրության 5-րդ կետը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 21-ի N 466 կարգադրությունը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 23-ի «Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» N 63 որոշումը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 4-ի N 590 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 137 որոշումը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 23-ի N 63 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 273 որոշումը: