ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 283
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 1994 թ. N 283

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին`

ա) մինչև 1994 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան ճյուղի (ոլորտի) 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումների և աղյուսակային ձևերի.

բ) մինչև 1994 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 1995 թվականի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռների, եկամուտների պլանների և ծախսերի նախահաշիվների նախագծերը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մշակել և մինչև 1994 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և պետական պատվերի նախագծերի հիման վրա մշակել և մինչև 1994 թվականի հոկտեմբերի 29-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի նախագիծը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան