ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 1994 թ. N 245
Քաղ. Երևան
1994/95 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1994/95 թվականի ձմռանը ժամանակին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ձմեռ 1994/95» ծրագիրը, համաձայն հավելվածի:*)
2. Գաղտնի:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, հիմնարկներին ու ձեռնարկություններին՝ մեկշաբաթյա ժամկետում քննության առնել ըստ բնակավայրերի և բնագավառների ձմռան նախապատրաստական աշխատանքների հարցը, մշակել ու իրականացնել միջոցառումներ սեփական միջոցներով վառելանյութի հայթայթման ու պահեստավորման, էլեկտրական ու ջերմային ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նորոգման, ձմռան պայմաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ, հատուկ ուշադրություն դարձնելով գազի, էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի խնայողությանը, նյութական ու ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի միջպետական պայմանագրերով նախատեսված նավթամթերքների և վառելիքի լրիվ ներմուծումը հանրապետություն։
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նավթամթերքների և վառելիքի ներմուծման գործում։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝ «Ձմեռ 1994/95» ծրագրի իրականացման համար մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) վառելիքի լրացուցիչ ծավալների ձեռքբերման և ներկրման այլընտրանքային ուղիների վերաբերյալ.
բ) լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման և դրանց աղբյուրների վերաբերյալ, այդ թվում՝ մարդասիրական օգնության և տարբեր հիմնադրամների միջոցներից.
գ) Երևան քաղաքի և հանրապետության մյուս քաղաքների ու բնակավայրերի էլեկտրական, ջերմային տնտեսությունների վերականգնման և նորոգման համար ֆինանսական միջոցների հայթայթման վերաբերյալ։
7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝
ա) սահմանված կարգով ապահովել էներգետիկ ու կենսաապահովման օբյեկտների պահպանությունը.
բ) մշակել և իրականացնել հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ միջոցառումներ։
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ մինչև 1994 թվականի հոկտեմբերի 1-ը անտառատնտեսություններում իրականացվող սանիտարական ծառահատումների շնորհիվ մթերել 100 հազ. խմ վառելափայտ։
9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, ներքին գործերի նախարարությանը՝ միջոցներ ձեռնարկել կենսաապահովման օբյեկտներից անօրինական լարանցումները կանխելու համար՝ խախտողների նկատմամբ խստորեն կիրառելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ:
10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսության օպերատիվ կառավարման վարչությանը՝ մինչև 1994 թվականի օգոստոսի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ հաստատված ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ և ճշտումներ կատարելու վերաբերյալ։
11. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ ստեղծել «Ձմեռ 1994/95» ծրագրի կատարման համար պատասխանատու աշխատանքային խմբեր՝ գերատեսչության ղեկավարի (տեղակալի) գլխավորությամբ և հանձնարարել նրանց՝ ամիսը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝
ա) սահմանել բյուջեից միջոցների ծախսման գրաֆիկ։
բ) ստեղծել «Ձմեռ 1994/95» ծրագրի ֆինանսավորման հարցով զբաղվող հատուկ աշխատանքային խումբ՝ նախարարի տեղակալի գլխավորությամբ։
13. Առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարություն գրավոր ներկայացնել իր մասնակցությունը «Ձմեռ 1994/95» ծրագրին, ըստ հարցաթերթիկի։
14. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ելնելով իր հնարավորություններից, 1994 թվականի 2-րդ կիսամյակի վարկային ծրագիրը կազմելիս, առաջնահերթ հաշվի առնել «Ձմեռ 1994/95» ծրագրի վարկավորման անհրաժեշտությունը։
15. 1994/95 թվականի ձմռան նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների և ձեռնարկությունների վրա։
16. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի վրա։
17. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը՝ պարբերաբար լուսաբանել «Ձմեռ 1994/95» ծրագրի կատարման ընթացքը և վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողաբար օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքները։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
____________
*) Հավելվածը չի բերվում։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|