ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1986 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 728 ՈՐՈՇՄԱՆ N 25 ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 482
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 1994 թ. N 482

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1986 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 728 ՈՐՈՇՄԱՆ N 25 ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» N 301 որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 1-ի «ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1986 թվականի սեպտեմբերի 17-ի «Ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների տարիֆային նոր դրույքներ ու պաշտոնեական ռոճիկներ մտցնելու և աշխատավարձի կազմակերպումը կատարելագործելու մասին» N 1115 որոշումը» և 728 որոշման N 25 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ աղյուսակները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ