ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ 1994 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ, ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 242
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 1994 թ. N 242

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1994 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ, ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականին անցկացվող գիտական ու գիտատեխնիկական խորհրդակցությունների, համագումարների, կոնֆերանսների, գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և սույն որոշմամբ հաստատված միջոցառումների անցկացման համար պատասխանատու կազմակերպություններին ու հաստատություններին` ապահովել միջոցառումների անցկացումը սահմանված ժամկետներում և յուրաքանչյուրի անցկացումից հետո, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ ներկայացնել տեղեկատվություն, անցկացված միջոցառումների արդյունքների քարտերն ու զեկուցումների լրակազմը (կամ թեզիսները) և այդ միջոցառումների կապակցությամբ հրատարակվող նյութերը:

3. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին, համապատասխան քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությանը` ապահովել ԱՊՀ երկրներից և արտասահմանից ժամանած միջոցառումների մասնակիցների տեղավորումը հյուրանոցներում, համաձայն միջոցառումների անցկացման համար պատասխանատու կազմակերպությունների ներկայացրած հայտերի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել միջոցառումների մասնակիցների սպասարկումը մարդատար ավտոմեքենաներով և ավտոբուսներով, համաձայն միջոցառումների անցկացման համար պատասխանատու կազմակերպությունների ներկայացրած հայտերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել նշված միջոցառումների մասնակիցների մեկնումը, համաձայն միջոցառումների անցկացման համար պատասխանատու կազմակերպությունների ներկայացրած հայտերի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 26-ի N 242 որոշմամբ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1994 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ, ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

 

NN

ը/կ

Միջոցառումների անվանումը

Միջոցառումների

անցկացման

պատասխանատու կազմակերպությունները

Միջոցառման անցկացման վայրը և ժամկետը 

Մասնա-կիցների թվաքանակը

այդ թվում`

ԱՊՀ ան-դամ երկր-ներից

արտա-սահ-մանից

1

2

3

4

5

6

7

Մայիս

1.

Կոնֆերանս` «Հայկական սոցիոլոգիան արդի փուլում» (13-րդ համաշխարհային կոնգրեսին ընդառաջ)  

ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն

Հայկական սոցիոլոգիական ընկերություն

Երևան,

23-24

20

-

-

2.

Կոնֆերանս` «Ընդհանուր հարմարողական սինդրոմի կազմավորման նոր մեխանիզմները» Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտ Երևան,

23-24

 

120

-

-

3.

Աշխատանքային բժշկության գծով ԱՊՀ անդամ երկրների միջպետական պրոբլեմային հանձնաժողովի նստաշրջան

ՀՀ առողջապահության նախարարություն

Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ

Երևան,

25-27

 

150

15

4. 

Պ. Սևակի ծննդյան 70-ամյակին նվիրված կոնֆերանս և ընթերցումներ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ

Հայաստանի գրողների միություն

Երևան,

26-27

 

80

-

-

5. Կոնֆերանս` «Վերքային վարակ» Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտ

Երևան,

30-31

 

150

-

-

Հունիս

6. Կանխարգելիչ ուռուցքաբանության հարցերին նվիրված հայ-ֆրանսիական գիտական խորհրդակցություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Ուռուցքաբանության գիտական կենտրոն

 

Երևան,

1-3

 

50

10

7. Հ. Թումանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված կոնֆերանս և ընթերցումներ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ

Երևան,

6-7

 

50

-

-

8.

Կոնֆերանս` «Հայաստանում 1988 թ. երկրաշարժի հետևանքների բժշկական տեսակետները (5 տարի անց)» Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտ

Երևան,

8-9

 

150

-

-

9.

Գիտաժողով` «Արտաքին միջավայրի տեխնոգեն աղտոտվածությունը և մարդու առողջությունը»

ՀՀ առողջապահության նախարարություն

Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ

 

Երևան,

9-11

 

150

-

-

10.

Քրոնոկենսաբանության և քրոնոբժշկության պրոբլեմային հանձնաժողովի և «Քրոնոկենսաբանության պրոբլեմները» հանդեսի խմբագրական խորհրդի համատեղ արտագնա նստաշրջան Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտ

Երևան,

20-22

 

120

-

-

Սեպտեմբեր

11.

Կոնֆերանս` «Ստոմատոլոգիայի այժմեական հարցերը» Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտ

Երևան,

19-21

 

120

-

-

Հոկտեմբեր

12.

«Հայ երգիծաբանության պատմության և տեսության հարցեր» թեմայով գիտաժողով նվիրված Հ. Պարոնյանի ծննդյան 150-ամյակին և Ե. Օտյանի ծննդյան 125-ամյակին   ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ

Երևան,

3-5

 

60

-

-

13. Հանրապետական կոնֆերանս` «Բույսերի անհող մշակման ժամանակակից պրոբլեմները» ՀՀ ԳԱԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ԳՀԻ

Երևան,

5-7

 

40

-

-

14. 

Կոնֆերանս` «Պարբերական հիվանդության էթիոպաթոգենեզը և բուժման ժամանակակից տեսակետները» Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտ

Երևան,

10-12

 

100

-

-

15.

Կոմիտասի ծննդյան 125-ամյակին նվիրված հանրապետական կոնֆերանս

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Երևան,

10-12

 

20

5

-

16.

Հայ պարբերական մամուլի պատմության 200-ամյակին նվիրված գիտաժողով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Երևան,

12-14

 

50

-

-

Նոյեմբեր 

17. Լ. Շանթի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտական կոնֆերանս և ընթերցումներ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

Երևան,

1-3

 

50

-

-