ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 1994 թ. N 272
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև սահմանամերձ առևտրի կազմակերպման մասին համաձայնագրից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`
ա) սահմանել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանամերձ առևտրի տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապրանքների ներմուծումը և արտահանումն իրականացվում է անմաքս այն դեպքում, երբ ներմուծվող և արտահանվող ապրանքների գումարային արժեքը չի գերազանցում 1000 ԱՄՆ-ի դոլարը.
բ) սահմանամերձ առևտրի տարածքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից արտահանվող կամ ներմուծվող ապրանքների գումարային արժեքը գերազանցում է 1000 ԱՄՆ-ի դոլարը, մաքսատուրքերի գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
գ) սահմանամերձ առևտրի տարածքում թույլատրել ապրանքափոխանակման գործարքներ, այդ տարածքում կատարվող գործարքների վրա չտարածել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի N 519 որոշման 2-րդ կետի գործողությունը` կանխավճարի պահանջի մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 13-ի N 520 որոշման 13-րդ և 15-րդ կետերի գործողությունը` մրցույթ (տենդեր) և սերտիֆիկատ պահանջելու մասով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության, Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության և շահագրգիռ մյուս կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել սահմանամերձ առևտրի տարածքում առևտրի ընթացքը և մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնել առաջարկություն սույն որոշման մեջ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|