ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 494-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը և գործուղման արդյունքների մասին, գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին և օտարերկրյա պետություններ գործուղումների ու դրանց ծախսերի մասին եռամսյակային ամփոփ հաշվետվությունների օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1230-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները ՝
1) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում (միայն գաղտնի մասով)» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (միայն գաղտնի մասով)» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի «երկշաբաթյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «ֆինանսների նախարարության կայքէջում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ» բառերով.
4) որոշման N 3 հավելվածով հաստատված օրինակելի ձևի «Ավիածառայության տեսակը» բառերը փոխարինել «Ճանապարհածախսի տեսակը և դասը» բառերով, իսկ «Ավիատոմսի արժեքը» բառերը՝ «Ճանապարհածախսի արժեքը» բառերով.
5) որոշման N 3 հավելվածով հաստատված օրինակելի ձևը «համարը» բառից առաջ լրացնել «ամիսը, ամսաթիվը և» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|