ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1994 թ. N 266
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 8-Ի N 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 8-ի «Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և իրականացման միջոցառումների մասին» N 105 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`
«գ) սույն կետի «բ» ենթակետով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին տրամադրված վարկերի չօգտագործված մնացորդից 5,0 մլն դրամ վարկ տրամադրել Ամասիայի շրջանի չմշակված վարելահողերը վարձակալական հիմունքներով մշակող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի ձեռնարկություններին»:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|