ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 250
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 1994 թ. N 250

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 140 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական առաջադրանքը.

ա) միջպետական փոխկապված առաքումների շրջանակներում արտահանումն իրականացնելու և բնակչության նվազագույն կարիքները բավարարելու համար արտադրանքի գնումները, համաձայն NN 1, 1,1-1,4 հավելվածների.

բ) միջպետական փոխկապված առաքումների շրջանակներում և բնակչության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար արտադրանքի ներմուծումը, համաձայն NN 2, 2,1-2,7 հավելվածների.

գ) կարևորագույն ծառայությունները, համաձայն NN 3, 3,1 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը համապատասխան սպառողների կողմից պետական առաջադրանքի շրջանակներում ժամանակին վճարումներ, այդ թվում կանխավճարներ չկատարելու դեպքում` չվճարված մասի, ինչպես նաև սեփական կամ փոխառու միջոցների հաշվին ներկրվող վառելանյութի 25 տոկոսն իրացնել ներհանրապետական շուկայում` ազատ վաճառքի ձևով:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` 10-օրյա ժամկետում կնքել պայմանագրեր պետական առաջադրանքի շրջանակներում ներկրվող վառելանյութերի սպառողների հետ:

3. Թույլատրել պետական առաջադրանք տեղադրող լիազոր մարմիններին Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական առաջադրանքի գծով համապատասխան սպառողների կողմից ֆինանսավորում չստանալու դեպքում, սեփական կամ ներգրավված միջոցների հաշվին կատարել համապատասխան արտահանումներ և ներկրված արտադրանքի ինքնուրույն իրացում:

Սահմանել, որ պետական առաջադրանք կատարող ձեռնարկությունները պետական առաջադրանք տեղադրող լիազոր մարմինների կողմից արտադրանքի գնումների համար կնքված պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում, սահմանված կարգով, ազատվում են պարտավորությունների կատարումից և իրենց արտադրանքը կարող են իրացնել ինքնուրույն:

4. Սահմանել, որ միջպետական փոխկապված առաքումներով ներկրվող որոշ ապրանքների կենտրոնացված սպառողներ հանդիսանում են պետական առաջադրանք տեղադրող լիազոր մարմիններ. Հայաստանի Հանրապետության  առևտրի նախարարությանը (հավելված NN 2,2-ի առանց աստղանիշի արտադրանքները), Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությունը (հավելված NN 2, 3), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (հավելված NN 2, 4), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (հավելված NN 2, 5):

Նշված նախարարություններին` 10-օրյա ժամկետում վերոհիշյալ հավելվածներում ընդգրկված արտադրանքի ներկրման վերաբերյալ համապատասխան պայմանագրեր կնքել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ի հետ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան