ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2796-Ա |
«01» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍ Հ.8-22, ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍ Հ.7-18 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ 13-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.20 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սեյրան և Ղրիմյա Զախարյանների լիազորված անձ Ալբերտ Կանդալյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամաս հ.8-22 /վարելահող/, Հաղթանակ տեղամաս հ.7-18 /խաղողի այգի/ և Հաղթանակ 13-րդ փողոց հ.20 /տնամերձ/ հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 10.01.1995թ. հ.Ա003849 պետական ակտը, 2025 թվականի հուլիսի 18-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.18932 և հ.18933 վկայագրերը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամաս հ.8-22, Հաղթանակ տեղամաս հ.7-18 և Հաղթանակ 13-րդ փողոց հ.20 հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են համապատասխանաբար` 4753.0քմ, 2494.0քմ և 380.68քմ, պետական ակտում ամրագրված` 4800.0քմ, 2600.0քմ և 400.0քմ մակերեսների փոխարեն:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի Հաղթանակ տեղամաս հ.8-22 և Հաղթանակ տեղամաս հ.7-18 հասցեներում գտնվող համապատասխանաբար՝ 4753.0քմ և 2494.0քմ մակերեսներով հողամասերը գտնվում են 12-րդ գոտում, իսկ Հաղթանակ 13-րդ փողոց հ.20 հասցեում գտնվող 380.68քմ մակերեսով հողամասը՝ 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.02.2026թ. հ.Դ-7006-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամաս հ.8-22 /վարելահող/, Հաղթանակ տեղամաս հ.7-18 /խաղողի այգի/ և Հաղթանակ 13-րդ փողոց հ.20 /տնամերձ/ հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 4753.0քմ, 2494.0քմ և 380.68քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |