ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2797-Ա |
«01» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԹԱՇԵՆ, Հ.ՄԵԼՔՈՒՄՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.78/10 ԵՎ Հ.78/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միշա Աթոյանի և Անահիտ Աթոյանի դիմումը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, Դավթաշեն, Հ.Մելքումովի փողոցի հ.78/10 և հ.78/1 հասցեներում գտնվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12022026-01-0288, հ.13022026-01-0372 վկայականներ/ համապատասխանաբար՝ 837.08քմ և 2358.7քմ մակերեսներով հողամասերից հրաժարվելու մասին:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի, 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 101-րդ հոդվածի դրույթներով.
1. Դավթաշեն, Հ.Մելքումովի փողոցի հ.78/10 և հ.78/1 հասցեներում գտնվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12022026-01-0288, հ.13022026-01-0372 վկայականներ/ համապատասխանաբար՝ 837.08քմ և 2358.7քմ մակերեսներով հողամասերի նկատմամբ ճանաչել Երևան համայնքի սեփականությունը՝ սեփականատերերի կողմից նշված հողամասերից կամովին հրաժարվելու հիմքով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ասլանյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|