ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2802-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
01.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2802-Ա

«01» հունիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանի լիազորված անձ՝ Վարազդատ Հարությունյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/11137/05/24 վարչական գործով 2026 թվականի փետրվարի 2-ին կայացված և 2026 թվականի մարտի 16-ին օրինական ուժի մեջ մտած վճիռը (այսուհետ՝ Վճիռ):

Վճռով հաստատվել է Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 2026 թվականի հունվարի 16-ին կնքված հաշտության համաձայնությունը (այսուհետ՝ Համաձայնություն), որի առարկան հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևան համայնքի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների սահմաններում գտնվող Y=8462104.6468 X=4452180.9136, Y=8462071.6257 X=4452136.9287, Y=8462060.4297 X=4452145.334, Y=8462093.4504 X=4452189.318 կոորդինատներով հողամասը (այսուհետ՝ Հողամաս):

Համաձայնության 1-ին կետով սահմանվել է, որ Երևանի քաղաքապետարանը Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանին տրամադրում է Հողամասի գնման նախապատվության իրավունքը հաստատող փաստաթուղթը և պարտավորվում է ուղղակի վաճառքով հողամասն օտարել Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանին:

Համաձայնության 2-րդ կետով սահմանվել է Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանը Երևանի քաղաքապետարանի գանձապետական հաշվին փոխանցում է Հողամասի համար վճարման ենթակա 70.000.000 (յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի ապրիլի 22-ի թիվ Ն/24229-26 եզրակացության համաձայն՝ Հողամասի մակերեսը կազմում է 770.0քմ, որը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գոտում և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում: Հողամասն ամրագրված է 01-002-0243-0001 և 01-012-0341-0001 ծածկագրերով, որոնք ներառված են Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մայիսի 3-ի N 446-Ն որոշման մեջ (տողեր՝ 32369 և 17184)։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ Հողամասի 429.74քմ հատվածը, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, գտնվում է 4-րդ գոտում (Ավան վարչական շրջան), իսկ 340.26քմ հատվածը՝ 5-րդ գոտում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 345-րդ և 347-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Վճիռը, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի ապրիլի 22-ի թիվ Ն/24229-26 եզրակացությունը.

1. Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանին տրամադրել Հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք:

2. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող Հողամասի մակերեսը կազմում է 770.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Հողամասին տրամադրել «Ա. Մյասնիկյան պողոտա, հ.57/22» հասցեն:

4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։

5. Հիմք ընդունելով Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանի կողմից Համաձայնագրի 2-րդ կետի պահանջով Հողամասի համար վճարման ենթակա 70.000.000 (յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ գումարի վճարումը, որը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանի գանձապետական հաշվեհամարին՝ սույն որոշման 2-րդ կետում գտնվող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանին:

6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել Հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.

2) Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց և Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանին կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի և տեղական վճարը հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին:

8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում է Էմիլ Գարեգինի Մելիք-Վրթանեսյանի միջոցների հաշվին, առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):

9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Ձև N 1-2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան