ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 385
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 1994 թ. N 385

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների` ըստ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների զբաղեցրած տեղերի և մասնագիտությունների ընտրություններն անցկացնելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը` նշված ընտրություններն անցկացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` ըստ մասնագիտությունների և թվաքանակի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ընտրությունները Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրությանը համապատասխան անցկացնելու մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան