ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 1994 թ. N 327
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության կողմից ներկայացված և ռուսական Կողմի հետ նախապես համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև արդյունաբերական վթարների ու տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման ասպարեզում համագործակցության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ Համաձայնագրի նախագծին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վ. Չիտեչյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու նշված Համաձայնագիրը` թույլատրելով նրան բանակցությունների ընթացքում ոչ սկզբունքային բնույթի փոփոխություններ և լրացումներ մտցնել Համաձայնագրի նախագծում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |