ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 225
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 1994 թ. N 225

Քաղ. Երևան

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի ապրիլի 20-ի «1994 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի։

2. Տարածաշրջանում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքները կոորդինացնելու և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել կոորդինացիոն հանձնախմբեր, համաձայն N 2 հավելվածի։

Կոորդինացիոն հանձնախմբերի գործունեության վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Վ. Սարգսյանի վրա։

3. Հաստատել հանրապետական զորակոչային բժշկական հանձնաժողովի կազմը, համաձայն N 3 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝

ա) 1994 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով՝ մայիս-հուլիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերն անհապաղ ներկայացնել շրջանային (քաղաքային, միջշրջանային) դատախազական մարմիններին։

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն իրականացնել`

ԱՊՀ-ի շրջանակներում՝ 1993 թվականը հունվարի 22-ին Մոսկվայում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» միջպետական կոնվենցիայով նախատեսված կարգով.

այլ պետություններում՝ այդ անձանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու և վերջինիս կողմից հնարավորության սահմաններում համապատասխան պետությունների իշխանությունների հետ համագործակցելու միջոցով։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այլ պետություններից Հայաստան վերադարձնելու կարգ սահմանելու վերաբերյալ.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ իրականացնել զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիներին այլ պետություններից Հայաստան տեղափոխելու հետ կապված ծախսերը խուսափողների կամ նրանց ընտանիքների կողմից հատուցելու ուղղությամբ։

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ զորակոչից խուսափող քաղաքացիների և դասալիքների նկատմամբ աշխատանքային և այլ ոլորտների վերաբերյալ գործող օրենսդրական ակտերում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, նկատի ունենալով պատժամիջոցների սահմանումը։

Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների և դասալիքների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

բ) վերահսկողություն սահմանել և ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ։

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, բարձրագույն կրթության և գիտության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ու առողջապահության նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ժամկետային զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինվորականների արտոնությունների և դրանցից օգտվելու կարգի վերաբերյալ։

8. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ 1994 թվականի գարնանային զորակոչն անցկացնելու համար՝

ա) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական, դրամական, ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը՝ գրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետների:

Հայաստանի Հանրապետության նախարարությանը՝ զորակոչային բժշկական հանձնաժողովները համալրել համապատասխան մասնագետներով։

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության քաղաքների և շրջանների զորակոչային տեղամասերում, ավտոկայարաններում և զորախմբերի ուղևորման երթուղիներում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումը և նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր։

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) ապահովել զորակոչիկների տեղափոխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատների հայտերի.

բ) կոորդինացիոն հանձնախմբերին հատկացնել մարդատար ավտոմեքենաներ՝ ըստ ներկայացվող հայտերի.

գ) 1994 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու նպատակով շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատները և հանրապետական հավաքակետը եռամսյա ժամկետով ապահովել մինչև 3-ական ավտոբուսներով և վարորդներով՝ ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի:

Կոորդինացիոն հանձնախմբերի աշխատանքի և զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։

11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում՝ ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման վկայականներում (նախնական հաշվառման վկայականներում) տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների կողմից համապատասխան նշումների առկայության դեպքում։

12. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը՝ ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը, հատուկ ուշադրություն դարձնելով 1994 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը։

13. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 1
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 13-ի N 225 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (նախագահ)
Ա. Հարությունյան

 - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի
կազմազորահավաքային գլխավոր վարչության
պետ, գլխավոր սպայակույտի պետի տեղակալ
(նախագահի տեղակալ)

Ա. Բաբլոյան  - ՀՀ առողջապահության նախարար
Լ. Բեգլարյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության
տասնմեկերորդ վարչության պետ

Ա. Գևորգյան

- ՀՀ գլխավոր դատախազ

Տ. Հակոբյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների
պետական վարչության պետ
Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Վ. Ազոյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության
տասներորդ վարչության պետի տեղակալ,
մոբիլիզացիոն աշխատանքների բաժնի վարիչ
(հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 2
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 13-ի N 225 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ՝ ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ

 

Տարածաշրջանի և շրջանի անվանումը

Հանձնախմբերի անդամները

1

2

3

1-ին տարածաշրջան

քաղ. երևան

Վ. Խաչատրյան

- պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար)
Լ. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության
պետի առաջին տեղակալ
Մ. Բադիրյան

- Երևան քաղաքի դատախազ

Լ. Հարությունյան

- Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ

Ա. Արսենյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
Երևանի գոտու զինվորական ոստիկանության
բաժնի պետի տեղակալ

2-րդ տարածաշրջան

Շիրակի գոտի

Ա. Քոչարյան - Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար)
Գյումրի (կենտրոն)
Արթիկի
Ախուրյանի
Ա. Տեր-Թադևոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
անձնակազմի հետ տարվող աշխատանքի
վարչության պետ

Ամասիայի
Աշոցքի

Վ. Հովհաննիսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Անիի

Մ. Սաղաթելյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային
վարչության պետ
Թալինի Գ. Ալիխանյան - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական
ոստիկանության բաժնի պետ

3-րդ տարածաշրջան

Վանաձորի գոտի Գ. Շահբազյան - ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար)
Վանաձոր (կենտրոն) Ա. Պետրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիկունքի
գծով տեղակալ

Սպիտակի Ռ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Ստեփանավանի Ա. Նազարյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Տաշիրի Խ. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության բաժնի պետ

4-րդ տարածաշրջան

Սևանի գոտի

 

Վարդենիս (կենտրոն)

Ա. Գոմցյան

- ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ»
ՀՄ-ի նախագահ, օպերատիվ կառավարման Սևանի
տարածաշրջանային շտաբի պետ (հանձնախմբի ղեկավար)

Վարդենիսի

Մ. Հարությունյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի առաջին տեղակալ

Սևանի

   

Կամոյի

Վ. Վարդանյան

- ՀՀ զինվորական դատախազ

Մարտունու

Վ. Գասպարյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Կրասնոսելսկի

Հ. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
Վարդենիսի, զինվորական ոստիկանության
բաժնի պետ

5-րդ տարածաշրջան

Արարատի գոտի

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար)

Արարատ (կենտրոն)

Աստ. Պետրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Արարատի    

Մասիսի

Գ. Կարապետյան

- Արարատի միջշրջանային դատախազ

Արտաշատի

Ա. Տեր-Սահակյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Էջմիածնի

Ս. Մխոյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ

6-րդ տարածաշրջան

Սյունիքի գոտի

 

Ս. Աբրահամյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
(հանձնախմբի ղեկավար)

Գորիս (կենտրոն)

 

Գորիսի

Ս. Մարտիրոսյան

- ՀՀ պետնախարար, Վ. Սարգսյանի
աշխատակազմի ղեկավար

Սիսիանի

Ա. Էլոյան

- Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ

Կապանի
Մեղրու

Մ. Խոլյունց

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Վայքի

Եղեգնաձորի

Ա. Վարդանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
Գորիսի տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ

7-րդ տարածաշրջան

Արմավիրի գոտի

Ռ. Բագոյան

- ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար)

Հոկտեմբերյան
(կենտրոն)

 

Մ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
ուսումնական կենտրոնի պետ
Արմավիրի    

Բաղրամյանի

Հ. Իսաջանյան

- ՀՀ դատախազության քննչական բաժնի ավագ դատախազ

Աշտարակի

Ր. Այվազյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային

վարչության պետ

Ապարանի

Կ. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության վարչության
սպայակույտի պետի պաշտոնակատար

8-րդ տարածաշրջան

Կոտայքի գոտի

Ա. Ղազարյան

- ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար)

Աբովյան (կենտրոն)

Գ. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
գլխավոր սահմանապահ կոմիսար

Կոտայքի

   

Հրազդանի

Հ. Փալյան

- ՀՀ զինվորական դատախազի տեղակալ

Նաիրիի

Վ. Սարգսյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

 

Ֆ. Մանուկյան

- ՀՀ պաշտպանության նախարարության Երևան
քաղաքի զինվորական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ

9-րդ տարածաշրջան

Աղստևի գոտի

Վ. Մովսիսյան

- ՀՀ փախստականների հարցերի պետական
վարչության պետ (հանձնախմբի ղեկավար)

Իջևան (կենտրոն)

   

Իջևանի

Մ. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարություն

Թումանյանի Ա. Գյոզալյան - ՀՀ դատախազության քննչական մասի պետ
Նոյեմբերյանի    
Տաուշի Վ. Պետրոսյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետի
պաշտոնակատար

քաղ. Դիլիջան Ա. Հովակիմյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Իջևանի զինվորական ոստիկանության
բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 3
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 13-ի N 225 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 Ա. Հարությունյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի
կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ,
գլխավոր սպայակույտի պետի տեղակալ (նախագահ)

Ա. Թոփչյան

- թերապևտ

Վ. Դարբինյան

- նյարդաբան

Գ. Բաբայան

- քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

Ա. Շաքարյան

- ակնաբույժ

Կ. Բաբայան

- մաշկային բժիշկ

Հ. Սարուխանյան

- վիրաբույժ

Ս. Թորոսյան

- հոգեբույժ

Ն. Հարությունյան

- հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ