ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 219
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 1994 թ. N 219

Քաղ. Երևան

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1994 թվականին դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստման և «Ամառ-94»-ի աշխատանքների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ստեղծել մանկապատանեկան առողջարարական ճամբարների աշխատանքների կազմակերպման հանրապետական հանձնաժողով, համաձայն հավելվածի:

2. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` ՀԱՄԿ-ի հետ համատեղ մինչև 1994 թվականի հունիսի 20-ը ավարտել մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստումը և աշխատանքների կազմակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությանը, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ճշտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զոհված ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և սակավապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և մինչև 1994 թվականի մայիսի 20-ը համապատասխան հավաստող փաստաթղթերով ներկայացնել ՀԱՄԿ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ՀԱՄԿ-ի հետ համատեղ քննության առնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զոհված ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և սակավապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման ֆինանսավորման հարցը և մինչև 1994 թվականի մայիսի 25-ը առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, Հայկոոպի վարչությանը` միջոցներ ձեռնարկել մանկապատանեկան առողջարարական ճամբարների համար սննդամթերքի, մրգի ու բանջարեղենի ձեռքբերման, պահեստավորման և 1994 թվականի հունիսի 27-ից սկսած մատակարարման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

6. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` ՀԱՄԿ-ի հետ համատեղ մինչև 1994 հունիսի 20-ը մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել փորձառու մանկավարժական կադրերով:

7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1994 թվականի հունիսի 20-ը ՀԱՄԿ-ի կողմից ներկայացվող հայտերի համաձայն մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել ջոկատավարական կադրերով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` միջոցներ ձեռնարկել Հրազդանի շրջանի Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքը մինչև հուլիսի 1-ը վերսկսելու, առողջարարական ճամբարները բժշկական կադրերով և դեղամիջոցներով ապահովելու, դրանց սանիտարահամաճարակային վիճակը վերահսկելու համար:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` «Ամառ-94»-ի ժամանակահատվածում, ՀԱՄԿ-ի կողմից ներկայացվող հայտերի համաձայն, ապահովել դպրոցահասակ ճամբարականների տեղափոխումը:

10. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել երեխաներ տեղափոխող ավտոշարասյուների անվտանգ երթևեկությունը:

11. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` ճամբարներ ունեցող ձեռնարկությունների կողմից ներկայացվող պատվերների համաձայն մինչև 1994 թվականի հունիսի 20-ը ապահովել նյութեղենի պահանջմունքի առաջնահերթ բավարարումը:

12. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` պատգամավորների Հրազդանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի հետ համատեղ լուծել 1994 թվականի հունիսի 27-ից մինչև օգոստոսի 25-ը շրջանի ճամբարների անխափան էլեկտրամատակարարման հարցը:

13. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` 1994 թվականի ամռան ժամանակաշրջանում մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեությունն ապահովելու համար ՀԱՄԿ-ի և պատգամավորների Հրազդանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի համատեղ ներկայացվող հայտերի համաձայն Հրազդանի շրջխորհրդի գործկոմին հատկացնել անհրաժեշտ քանակությամբ վառելիք:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 12-ի N 219 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ղազարյան - ՀՀ պետական նախարար (նախագահ)
Ս. Հայրապետյան - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ)
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Վ. Գնունի - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար
Ռ. Դանիելյան - Հայկոոպի վարչության նախագահ 
Ա. Եսայան - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Դ. Զադոյան - ՀՀ պարենի և մթերումների նախարար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Ղազարյան - ՀՀ լուսավորության նախարար
Ք. Մանուկյան  - պատգամավորների Հրազդանի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Ա. Շաքարյան - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ
Ա. Ոսկանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար 

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան