ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 1994 թ. N 219
Քաղ. Երևան
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
1994 թվականին դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստման և «Ամառ-94»-ի աշխատանքների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ստեղծել մանկապատանեկան առողջարարական ճամբարների աշխատանքների կազմակերպման հանրապետական հանձնաժողով, համաձայն հավելվածի:
2. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` ՀԱՄԿ-ի հետ համատեղ մինչև 1994 թվականի հունիսի 20-ը ավարտել մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստումը և աշխատանքների կազմակերպումը:
3. Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությանը, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ճշտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զոհված ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և սակավապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և մինչև 1994 թվականի մայիսի 20-ը համապատասխան հավաստող փաստաթղթերով ներկայացնել ՀԱՄԿ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ՀԱՄԿ-ի հետ համատեղ քննության առնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զոհված ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և սակավապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման ֆինանսավորման հարցը և մինչև 1994 թվականի մայիսի 25-ը առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն:
5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, Հայկոոպի վարչությանը` միջոցներ ձեռնարկել մանկապատանեկան առողջարարական ճամբարների համար սննդամթերքի, մրգի ու բանջարեղենի ձեռքբերման, պահեստավորման և 1994 թվականի հունիսի 27-ից սկսած մատակարարման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
6. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` ՀԱՄԿ-ի հետ համատեղ մինչև 1994 հունիսի 20-ը մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել փորձառու մանկավարժական կադրերով:
7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1994 թվականի հունիսի 20-ը ՀԱՄԿ-ի կողմից ներկայացվող հայտերի համաձայն մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել ջոկատավարական կադրերով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` միջոցներ ձեռնարկել Հրազդանի շրջանի Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքը մինչև հուլիսի 1-ը վերսկսելու, առողջարարական ճամբարները բժշկական կադրերով և դեղամիջոցներով ապահովելու, դրանց սանիտարահամաճարակային վիճակը վերահսկելու համար:
9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` «Ամառ-94»-ի ժամանակահատվածում, ՀԱՄԿ-ի կողմից ներկայացվող հայտերի համաձայն, ապահովել դպրոցահասակ ճամբարականների տեղափոխումը:
10. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել երեխաներ տեղափոխող ավտոշարասյուների անվտանգ երթևեկությունը:
11. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` ճամբարներ ունեցող ձեռնարկությունների կողմից ներկայացվող պատվերների համաձայն մինչև 1994 թվականի հունիսի 20-ը ապահովել նյութեղենի պահանջմունքի առաջնահերթ բավարարումը:
12. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` պատգամավորների Հրազդանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի հետ համատեղ լուծել 1994 թվականի հունիսի 27-ից մինչև օգոստոսի 25-ը շրջանի ճամբարների անխափան էլեկտրամատակարարման հարցը:
13. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` 1994 թվականի ամռան ժամանակաշրջանում մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեությունն ապահովելու համար ՀԱՄԿ-ի և պատգամավորների Հրազդանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի համատեղ ներկայացվող հայտերի համաձայն Հրազդանի շրջխորհրդի գործկոմին հատկացնել անհրաժեշտ քանակությամբ վառելիք:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1994 թ. մայիսի 12-ի N 219 որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Ղազարյան | - ՀՀ պետական նախարար (նախագահ) |
| Ս. Հայրապետյան | - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ) |
| Ա. Բաբլոյան | - ՀՀ առողջապահության նախարար |
| Վ. Գնունի | - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար |
| Ռ. Դանիելյան | - Հայկոոպի վարչության նախագահ |
| Ա. Եսայան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար |
| Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Դ. Զադոյան | - ՀՀ պարենի և մթերումների նախարար |
| Հ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Ղազարյան | - ՀՀ լուսավորության նախարար |
| Ք. Մանուկյան | - պատգամավորների Հրազդանի շրջխորհրդի գործկոմի նախագահ |
| Ա. Շաքարյան | - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ |
| Ա. Ոսկանյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
| Հ. Քոչինյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |