ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱԼԻՄԵՆՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով, որոշում եմ.
Վավերացնել «Երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական նպաստների, փոխհատուցման վճարների և ալիմենտների վճարման բնագավառում քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ստորագրած համաձայնագիրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|