ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
|
ԹԻՎ 3988-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊՌԱԶԴՆԻԿ ՌՈՍՍԻԻ ՌՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1․ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2․3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 682-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի մայիսի 29-ի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՊՌԱԶԴՆԻԿ ՌՈՍՍԻԻ ՌՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ «Հրագործական արտադրատեսակների պահեստավորման և տեղափոխման» լիցենզիա։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա․Թևոսյանին՝ ապահովել սույն հրամանի կատարումը։
|
6/1/2026 |
|