ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2026 թվականի N 794-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի:
2․ Սահմանել`
1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.
2) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.
3) որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 794-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
|
NN ը/կ |
Գույքի գտնվելու վայրը, անվանումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը |
Շենք- շինությունների մակերեսը (քառ. մետր) |
Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հեկտար) |
Գույքի գնա- հատված շուկայա- կան արժեքը (դրամ) |
Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատ- կացված հողամասի գնահատված շուկայական արժեքը (դրամ) |
Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) |
Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (դրամ) |
Գույքի գնահատման ամսաթիվը |
Գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը |
|
1 |
Մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք. Ղուկասյան փողոց 30/6 վարչական շենք (վկայական N 11072023-08-0040) |
930.19 |
0.1089 |
194 700 000 |
105 200 000 |
97 861 365 |
11 449 528․2 |
414 470․40 |
05.03.2026 |
04.03.2028 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|