ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2026 թվականի N 800-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՐՄ ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 800-Լ որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՐՄ ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Միջոցառման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների (այսուհետ՝ արտադրանք) մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։
2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում։
3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ.
3) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
4) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ:
4. Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ՝ դիմում) է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն), որին կցում է՝
1) ապրանքի տարանցման հայտարարագիր կամ ապրանքների հայտարարագրի (հայտարարագրերի) պատճենը (պատճենները).
2) հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ ապրանքագիր)։
5. Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո։
6. Փոխհատուցման տրամադրման դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի և նախարարության միջև կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր։
7. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 12 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում է սույն միջոցառման N 2 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա նախարարության համապատասխան ստորաբաժանումը, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:
8. Նախարարության կողմից դիմումը մերժվում է, եթե՝
1) դիմումին կից չեն ներկայացվել սույն միջոցառման 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկատվությունը թերի է.
2) դիմումին կից ներկայացվել է 3-րդ կետում նշված ապրանքներից բացի նաև այլ ապրանք կամ դիմումով պահանջվում է միջոցառման գործողության ժամկետից դուրս արտահանված արտադրանքի համար աջակցություն.
3) նոր դիմումը ներկայացվել է սույն միջոցառման 10-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ։
9. Նախարարության կողմից դիմումի մերժման դեպքում արձանագրվում է (արձանագրվում են) մերժման հիմքը (հիմքերը) և դիմումատուին պատշաճ կարգով 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին։
10. Մերժումը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել մերժման հիմքերը և ներկայացնել նոր դիմում։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
………………………………………………………...............………………………… ....-ԻՑ
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ.............................................................................. ՀԱՄԱՐ
(նշել արտադրանքի անվանումը)
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ...................................................................................………………………….............-ի կողմից
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
2026 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար
փոխհատուցման ենթակա (................................................................) դրամը
(նշել գումարի չափը տառերով)
|
փոխանցել ........................................................................ -ի |
.............................................................. -ում գործող |
|
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
(նշել բանկի անվանումը) |
|
Ստորագրող ..................................... (պաշտոնը) |
....................................... (անունը, ազգանունը) |
|
.................................. (ստորագրությունը) |
|
|
..... ..................... 20.....թ.
Կ.Տ. |
Ձև N 2
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _ _
................................................…………………………....-Ի ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ
ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ............................................................ ՀԱՄԱՐ
(նշել արտադրանքի անվանումը)
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 20... թվականի ..............................................-ի
(նշել ամիսը և օրը)
|
N ......................... |
դիմումի համաձայն .......................................................................................-ի |
|
(նշել մուտքի համարը) |
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
(ՀՎՀՀ` ....................) կողմից 2026 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար փոխհատուցման չափը կազմում է
.................................. (...............................................................) դրամ և այդ չափով փոխհատուցումը
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
ենթակա է վճարման .............................................................................................................................................-ի
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
|
............................................-ում գործող |
N ............................................... հաշվեհամարին։ |
|
(նշել բանկի անվանումը) |
(նշել հաշվեհամարը) |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
||
|
----------------------------------------------- (նշել ստորաբաժանման անվանումը) |
....................... (ստորագրությունը) |
................................................................... (ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը) |
|
........ ......................... 20....թ. |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |