ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, Հ. ԱԹՈՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.144 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶՈՀՐԱԲ ԲԱԲԿԵՆԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ, ԼԵՆԴՐՈՒՇ ԲԱԲԿԵՆԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2762-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2762-Ա

«29» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, Հ. ԱԹՈՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.144 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶՈՀՐԱԲ ԲԱԲԿԵՆԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ, ԼԵՆԴՐՈՒՇ ԲԱԲԿԵՆԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Զոհրաբ Բաբկենի Զոհրաբյանի (ծնված 24.02.1980թ.) Լենդրուշ Բաբկենի Զոհրաբյանի (ծնված 10.02.1979թ.) դիմումները։ Երևանի էրեբունի, Հ.Աթոյան փողոց հ.144 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 575.83քմ, որից 427.6քմ մակերեսով հողամասը Զոհրաբ Բաբկենի Զոհրաբյանին, Լենդրուշ Բաբկենի Զոհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման 24.12.2024թ. հ.24122024-01-0770 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 06.11.2025թ. հ.ԱՏ-06112025-01-1129, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.12.2025թ. հ.11896 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.01.2026թ. հ.20-Ել-Դ-112919-25 եզրակացությունը, համաձայն որի Երևանի էրեբունի, Հ.Աթոյան փողոց հ.144 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի էրեբունի, Հ.Աթոյան փողոց հ.144 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Զոհրաբ Բաբկենի Զոհրաբյանի, Լենդրուշ Բաբկենի Զոհրաբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 427.6քմ մակերեսով հողամասին կից 148.23քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 148.23քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան էրեբունի, Հ.Աթոյան փողոց հ.144 հասցեում գտնվող 575.83քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ