ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2760-Ա |
«29» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ Հ.24ՇԵՆՔ, Հ.41 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ՍԼԱՎԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 07.02.2024թ. հ.ՎԴ/4586/05/23 վարչական գործով վճիռը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.05.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցների վերաբերյալ «Արման Ավետիսյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագիծը.
1. Երևան, Աջափնյակ, Շիրազի փողոց հ.24 շենք, հ.41 ավտոտնակ հասցեում՝ համայնքապատկան հողամասում Արթուր Սլավիկի Գասպարյանի կողմից սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26012015-01-0013 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022LPEGZQ) պատկանող շինության 2-րդ հարկում ինքնակամ իրականացրած 81.1 քառ.մետր և 9.5 քառ.մետր մակերեսներով կառույցները (տարածքներ) ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3617930 (երեք միլիոն վեց հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |