ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2026 թվականի N 803-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ապրանք՝» բառից հետո լրացնել «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսության (տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ՝ A) ՏԳՏԴ A 01.1 (բացառությամբ` ՏԳՏԴ A 01.11, ՏԳՏԴ A 01.12, ՏԳՏԴ A 01.14, ՏԳՏԴ A 01.15 ), ՏԳՏԴ A 01.2 խմբերի արտադրանքը (ապրանքը),» բառերով.
2) որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «որի» բառը փոխարինել «որոնց» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելու օրվանից կատարված արտահանումների նկատմամբ։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2026 թվական: